Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ է դարձել». Մեթյու Բրայզա

10:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ է դարձել». Մեթյու Բրայզա
     Լեռնային Ղարաբաղն ու ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ է դարձել: Այս մասին РИА Новости-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
     «Մենք բացարձակ հակառակ տեսակետներն ունենք՝ կապված Վրաստանի կոնֆլիկտի (2008թ. Հարավային Օսիայի և Աբխազիայի) հետ և միևնույն ժամանակ բացարձակ համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,- ասել է Բրայզան:
     Նրա կարծիքով՝ այժմ էական փոփոխություններ են եղել՝ համեմատած 8-9 տարի առաջվա իրականության հետ:
     Բրայզան անդրադարձել է նաև Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների արդյունավետության հարցին: Նրա խոսքով՝ եթե խնդիր կա փոխել Ռուսաստանի քաղաքական համակարգը, ապա դա Ռուսաստանում չի գործում:
     Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ պատժամիջոցները կգործեն այն դեպքում, եթե դրանք ուղղված լինեն միջազգային հարթակում Մոսկվայի պահվածքի փոփոխությանը:
4355 | 0
Facebook