Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը չի հավատում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը». Էրդողան

09:55, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինը չի հավատում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ամփոփել է Ռուսաստան, Քուվեյթ և Կատար կատարած այցերի արդյունքները:

Լրագրողների հետ զրույցում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որի շուրջ քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Էրդողանն ասել է. «Պուտինի հետ մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հարցը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ ընդունված որոշում կա 7 շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք կանգ առանք նրա վրա, որ պետք է իրականացնել այդ որոշումները: Պուտինը դրականորեն է տրամադրված, բայց ինչպես ես հասկացա, մեծ հույսեր չունի: Ես կարծում են, որ նման անհուսությունը կապված է 2 երկրների միջև հարաբերություրնների հետ»:

Հիշեցնենք, որ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը կայացել է մի քանի օր առաջ: Կողմերը պաշտոնական ոչ մի հայտրարություն չեն տարածել հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ունեցած քննարկումների մասին: Սպասվում է, որ Էրդողանի և Պուտինի մյուս հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին:

6575 | 4
Facebook