Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինգապուրը դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերությունները

17:15, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Սինգապուրը դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերությունները

Սինգապուրը դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերությունները, հայտնել է Channel News Asian-ն՝ հղում անելով երկրի մաքսային ծառայությանը:
     Հեռուստաալիքի տվյալներով՝ Սինգապուրը Հյուսիսային Կորեայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է և առևտրային կապերը դադարեցնում է ՄԱԿ-ի պահանջով:
     Չնայած միջազգային հանրության ճնշումների՝ Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը: Նոյեմբերի 3-ին երկիրը հայտարարել է ջրածնային մարտագլխիկի ստորջրյա փորձարկում, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սարքավորումների համար: Ճապոնիան և Հարավային Կորեան փորձարկված մարտագլխիկի նախնական հզորությունը գնահատել են 10 կիլոտոննա, ինչը 10 անգամ հզոր է Նագասակիի և Հիրոսիմայի վրա արձակված միջուկային ռումբերից:

10547 | 0
Facebook