Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդն աճուրդի ժամանակ չի հաջողվել վաճառել

16:15, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդն աճուրդի ժամանակ չի հաջողվել վաճառել

Ժնևում Sotheby's աճուրդի տանը չի հաջողվել վաճառել աշխարհի ամենախոշոր Raj Pink վարդագույն ադամանդով մատանին, հաղորդում է Reuters-ը:
     2015թ. Հարավային Աֆրիկայում հայտնաբերված ադամանդի նախնական արժեքը կազմել է 20-30 միլիոն դոլար: Աճուրդը սկսվել է 10 միլիոն դոլար առաջարկից և աճել մինչև 14,5 միլիոն դոլար:
     Ապրիլին Հոնկոնգում Sotheby's աճուրդի տանը 59,6 կարատանոց «Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը վաճառվել էր 71,2 միլիոն դոլարով:

8675 | 0
Facebook