Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր շնորհիվ միլիարդավոր դոլարներ է ստանում

14:35, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր շնորհիվ միլիարդավոր դոլարներ է ստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ-ն «միլիարդավոր և միլիարդավոր» դոլարներ է ստացել, հաղորդում է Sputnik news agency-ն:
     Նրա խոսքով՝ դաշինքի երկրները ավելի շատ են սկսել ծախսել իրենց պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար:
     «Բրյուսելում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին կոչ արեցի ավելի շատ ջանքեր գործադրել մեր կարևորագույն դաշինքի ամրապնդման համար, որի հետևանքով դաշինքի անդամ երկրները մեծացրեցին իրենց ներդրումները»,- հիշեցրել է Թրամփը:
     «Հավատացեք, ՆԱՏՕ-ն գոհ է Դոնալդ Թրամփից և նրանից, թե ինչ եմ ես անում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

7313 | 0
Facebook