Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ու Թրամփն սպառնալիք են ներկայացնում արևմտյան արժեքների համար». Մակրոն

20:25, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինն ու Թրամփն սպառնալիք են ներկայացնում արևմտյան արժեքների համար». Մակրոն
     Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ի հետ զրույցում ասել է, որ թեև Պուտինն ու Թրամփն սպառնալիք են ներկայացնում արևմտյան արժեքների, թափանցիկության, հանդուրժողականության համար, Եվրոպայի երկրները չպետք է մեկուսացնեն նրանց միջազգային արենայում. նախագահ խոսքով՝ դա անարդյունավետ է:
     Ավելի վաղ Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներ էր հնչեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նա Ռուսաստանին մեղադրել էր աշխարհակարգի համար սպառնալիքներ ստեղծելու, ընտրություններին միջամտելու և կեղծ նորությունների միջոցով տեղեկատվության ռազմականացման համար: Մեյը նաև Ռուսաստանին մեղադրել էր Դոնբասի պատերազմը հրահրելու, Ղրիմը միացնելու, եվրոպական մի քանի երկրների ազգային օդային տարածքը խախտելու համար:
9320 | 2
Facebook