Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սպիտակ սնկի հաճախակի օգտագործումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը

00:05, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Սպիտակ սնկի հաճախակի օգտագործումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը
     Սննդակարգում սպիտակ սնկի հաճախակի օգտագործումը դանդաղեցնում է օրգանիզմում ծերացման գործընթացները: Սպիտակ սունկն իր մեջ միանգամից 2 հակաօքսիդանտ է պարունակում, որոնք էլ ապահովում են երկարակեցությունը: Խոսքն էրգոտիոնեինի և գլուտաթիոնի մասին է:
     Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Բիլմենը պնդում է, որ այդ նյութերն օգնում են չեզոքացնելու ազատ ռադիկալների հասցրած ազդեցությունը: Իսկ դրա վնասը կապված է այնպիսի հիվանդությունների զարգացման վտանգի հետ, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունը, Այցհեյմերի հիվանդությունը և այլն:
     Առավել շատ էրգոտիոնեին և գլուտաթիոն է պարունակվում սպիտակ սնկի մեջ, ավելի քիչ՝ շամպինիոնի:
21664 | 0
Facebook