Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

«Եթե անփոխարինելի Սերժ Սարգսյանին մի բան պատահեց, ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը». Փաշինյանը՝ վարչապետին

WedPM+04E_+040NovE_նոյեմբերի+0400RNovPM+04_0+0400317_2_81, WedPM+04E_նոյեմբերի+0400RNovPM+04_0+0400317_81 թ.
«Եթե անփոխարինելի Սերժ Սարգսյանին մի բան պատահեց, ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը». Փաշինյանը՝ վարչապետին
     ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետին, որը վերաբերում էր նոյեմբերի 2-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հնչեցրած որոշ տեսակետների վերաբերյալ. «Ձեզ հարց են ուղղել՝ արդյոք համակարծի՞ք եք ՀՀԿ-ի պնդումներին, որ որպես երկրի թիվ մեկ երաշխավոր, փորձառու գործիչ, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ասել եք՝ լիարժեք համաձայն եմ: Հարց, մենք բոլորս ու նաև Ս. Սարգսյանը մարդ ենք, համենայն դեպս, 5 րոպե առաջվա տվյաներով, դեռ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված չէր Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրինագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե մարդուն ինչ-որ բան պատահեց, ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Եթե անփոխարինելի է, ինչպես էիք ակնարկում, որ պատրաստ եք գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան, արդյոք սա Ձեր կողմից դավադրությո՞ւն է ազնիվ ցեղի նկատմամբ: Սա չի՞ հիշեցնում Ձեզ մի հայտնի պատմություն, երբ հարևան երկրի հայտնի ղեկավարը ցույց տալով Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին, ասում էր՝ Kто сказал, что Ильич умер? Օн перед нами»:
     Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ինչ ասել եմ հարցազրույցի ժամանակ, նույնը կրկնում եմ հիմա ու ընդգծում՝ ՀՀԿ-ն կորոշի վարչապետի հարցը: Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ, թե ոչ, թողեք ես որոշեմ... Հաստատում եմ, որ մենք բոլորս գնահատում ենք Սերժ Սարգսյանի փորձը»:
6720 | 8
Facebook