Ավստրալիայում միասեռականների ամուսնություններն օրինականացնելու հարցով հանրաքվե է անցկացվել: Շուրջ մեկ ամիս տևած հանրաքվեի արդյունքերի հաշվարկը ցույց է տվել, որ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է միասեռական ամուսնություններին: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 79.5%-ը և նրանց 61.6%-ն «Այո» է ասել միասեռական ամուսնություններին:
Հաղորդվում է, որ այս հանրաքվեն պարտադիր ուժ չունի, բայց երկրի իշխանությունները մտադիր են մինչ Սուրբ ծնունդ համապատասխան փոփոխություններ իրականացնել պետական օրենսդրության մեջ, գրում է BBC-ն: