Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնում 1,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներով լի ճամպրուկ են գողացել

17:20, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Լոնդոնում 1,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներով լի ճամպրուկ են գողացել

Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է գողերին, ովքեր բիրմինհեմցի ոսկերչից գողացել են ադամանդներով լի ճամպրուկը: Բրիտանացին անուշադրաբար թողել է ճամպրուկը գնացքի մեջ՝ վերևի դարակում, հայտնում է Yahoo-ն:
     Անհայտ գործարարը նստել է գնացք Լոնդոնի Euston կայարանում, սակայն միայն կես ժամ անց Rugby կայարանում է հայտնաբերել, որ ճամպրուկը գողացել են:
     Ճամպրուկի մեջ 1,3 միլիոն դոլար արժողությամբ շափյուղա, սուտակ և ռուբին է եղել:
     Հանցագործներին դեռևս չեն հայտնաբերել:

8244 | 0
Facebook