Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցվածների 66%-ը դեմ է 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի բարձրացմանը

22:05, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Հարցվածների 66%-ը դեմ է 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի բարձրացմանը
     Պաշտպանության նախարարության առաջարկությունն, ըստ որի, պետք է հնարավորություն տալ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած, բանակից խուսափած և արտերկրում գտնվող քաղաքացիներին գումար վճարելով ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք, քննարկումների լայն թեմա է դարձել:
     ՊՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել, որ այլևս ժամկետը չի երկարացվելու:
     Ինչպես հայտնի է, մինչև հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Հիմա առաջարկվում է ամեն բաց թողնված զորակոչի համար սահմանել 200 հազար դրամ: MAMUL.amհարցում էր կազմակերպել՝ պարզելու կո՞ղմ եք արդյոք մեր ընթերցողները 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ բարձրացմանը: Հարցվածների 66%-ը պատասխանել է՝ ոչ, իսկ 34%-ն՝ այո:
9403 | 4
Facebook