Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին

19:05, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին

Բոլոր ծնողներն են փորձում ամուր կապ ստեղծել երեխաներ հետ, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, սակայն որոշ ծնողների համար այդ խնդիրն ուժերից վեր է: Բայց երեխաների և ծնողների միջև առողջ հարաբերություններ ստեղծելը շատ ավելի հեշտ է: Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան հաստատում է, որ դրան հասնելու բանալին լսելու և խոսելու ունակությունն է:
     Ահա 5 պատճառ, թե ինչու երեխաները չեն լսում ծնողներին:
     1. Շատ մեծ ծավալի տեղեկատվություն: Փոքրերը չեն կարող մեծահասակների նման միանգամից մեծ ծավալի տեղեկատվություն ընկալել: Խուսափեք շատ խոսելուց և երկար նախադասությունների կիրառումից: Տեղեկատվությունը տրամադրեք այնպես, որ երեխան կարողանա հասկանալ ու մարսել այն: Ձեր մտքերն արտահայտեք պարզ, հստակ ու կարճ:
     2. Դուք հաճախ եք գոռում:

5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
Երեխաների հետ շփման ժամանակ համբերություն պահպանելը շատ բարդ է, բայց անհրաժեշտ: Մի՛ ստորացրեք երեխաներին, մի՛ ասեք այնպիսի բաներ, որ նրան կվիրավորեն ու կնեղացնեն: Երեխաների հետ վերաբերվեք այնպես, ինչպես ձեզ հետ կցանկանայիք վերաբերվեին, երբ իրենց տարիքին էիք:
     3. Դուք խուսափում եք մտերիմ զրույցից: Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Երեխաներն իսկապես շատ են խոսում, ու ոչ միշտ է հնարավոր լսել այդ շատախոսությունը: Բայց նրանց խոսքը կտրուկ մի՛ ընդհատեք, մի՛ փակեք երեխայի բերանը, շատ հարցերի պատճառով մի՛ նյարդայնացեք, եթե անգամ դրանք հիմար հարցեր կթվան ձեզ: Խնդրեք երեխային սպասել, քանի դեռ չեք ավարտել կարևոր գործերը: Խոստացեք, որ անպայման կանդրադառնաք այդ զրույցին, լսեք ամեն ինչ ու կատարեք խոստումը: Դրա շնորհիվ երեխայի մոտ հարգանքի, ըմբռնման և տակտի զգացողություն կառաջանա:

4. Դուք արհարամրհում եք երեխայի զգացմունքներն ու կարծիքը:

5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
Երբ երեխան տխուր է կամ չարացած, երես մի՛ դարձրեք նրանից ու մի՛ սանձեք նրան: Ուղղակի ասեք. «Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է քեզ համար, ես էլ կտխրեի»: Այնուհետև գրկեք երեխային, դա բավարար կլինի: Երեխաները ևս ցանկանում են մեծ զգալ իրենց, ուստի վիրավորվում են, երբ անտեսում եք նրա կարծիքը: Այո՛, դուք ավելի մեծ փորձ ու գիտելիքներ ունեք, հետևաբար հենց դուք պետք է զիջեք երեխային: Մի՛ վիրավորեք նրա զգացմունքները, լսեք, փորձեք հասկանալ ու ընդհանուր հայտարարի գալ:
     5. Դուք չեք խոսում վերացական թեմաների շուրջ:
5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
5 պատճառ՝ ինչու երեխաները չեն լսում ծնողներին
Մենք իսկապես շատ ենք խոսում մեր երեխաների հետ, բայց ինչի՞ մասին՝ դասերի, տնային առաջադրանքների, դպրոցի: Հարկավոր է ավելի բազմազան դարձնել զրույցի թեմաները: Վերացական թեմաներով զրույցների լավագույն ժամանակը քնեցնելիս է, կամ էլ՝ ընթրիքին: Խոսեք երեխայի համար կարևոր թեմաների՝ նրա հետաքրքրությունների, հոբբիների, սիրած հերոսների, ֆիլմերի, անցկացրած օրվա մասին:

12183 | 0
Facebook