Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում հազարավոր կանայք դուրս են եկել փողոցներ՝ ի նշան հղիության ընդհատման լրիվ արգելքի դեմ բողոքի

12:15, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Բրազիլիայում հազարավոր կանայք դուրս են եկել փողոցներ՝ ի նշան հղիության ընդհատման լրիվ արգելքի դեմ բողոքի

Բրազիլիայի խոշոր քաղաքներում հազարավոր կանայք դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով հղիության ընդհատման լրիվ արգելքի մասին սահմանադրության փոփոխությունների դեմ:
     «Մենք դուրս ենք եկել փողոցներ, որպեսզի «ոչ» ասենք այդ անհեթեթությանը»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
     Փոփոխությունների օգտին են քվեարկել բոլոր 18 պատգամավորները:
     Եթե փոփոխությունների մասին նախաձեռնությունը հավանություն ստանա, ապա անօրինական կճանաչվեն հղիության բոլոր տեսակի ընդհատումները, որոնք այժմ թույլատրվում են. եթե կա մոր կյանքի համար վտանգ, եթե հղիությունն առաջացել է բռնաբարության հետևանքով և եթե պտուղն անէնցեֆալիա ունի:

7798 | 0
Facebook