Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվս մեկ երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

10:35, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Եվս մեկ երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

Իրանի և Իրաքի սահմանին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի հայտարարության մեջ:
     Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Սարպոլ Զահաբ քաղաքից 11 կմ հյուսիս: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հրապարակվում:
     Հիշեցնենք, որ կիրակի օրը 7.2 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 445 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավոր է:

7228 | 0
Facebook