Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչ հարկայինն իրականացնում է մանր ու միջին առևտրով զբաղվողների նկատմամբ, տեռոր է». Ն. Զոհրաբյան

10:20, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Այն, ինչ հարկայինն իրականացնում է մանր ու միջին առևտրով զբաղվողների նկատմամբ, տեռոր է». Ն. Զոհրաբյան
     «Այն, ինչ իրականացվում է փոքր ու մանր ձեռներեցների նկատմամբ տեռոր է՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել. դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Բյուջե եք ուզում լցնել՝ գազի, բենզինի մոնոպոլիաներ են, գնացեք էնտեղ»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն՝ անդրադառնալով «Առինջ մոլ» տոնավաճառում ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործողություններին: «Հարկային կոշտ վարչարարություն է իրականացվում տոնավաճառներում, որն անթույլատրելի է: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզության աշխատակիցները վրաերթի են ենթարկում տոնավաճառի աշխատակիցներին»,- հավելեց Միքայել Մելքումյանը:
     ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հորդորեց խոսել օրակարգի մասին, իսկ օրակարգից դուրս հայտարարություններն անել հայտարարությունների ժամին:
3529 | 1
Facebook