Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Բուշ ավագին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար

11:10, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Ջորջ Բուշ ավագին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար
     ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար: Ռոսլին Քորիգանը The Time-ի հետ զրույցում ասել է, որ ինքը 16 տարեկան է եղել, երբ ԱՄՆ նախկին նախագահը ձեռքը տարել է իր մեջքի կողմն ու իջեցրել ներքև, երբ ինքն ու իր մայրը լուսանկարվել են Ջորջ Բուշ ավագի հետ:
     Քորիգանը հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ. Թեխասում, ԿՀՎ գրասենյակում, որտեղ աշխատում էր իր հայրը:
     Այդ ժամանակ Բուշը 79 տարեկան էր:
     Ռոսլին Քորիգանն արդեն 6-րդ կինն է, ով Բուշ ավագին մեղադրում է սեռական ոտնձգությունների համար: Նրան մեղադրողների թվում են նաև դերասանուհիներ Հիզեր Լինդը, Ջորդանա Գրոլնիկն ու գրող Քրիսթինա Բեյքեր Քլայնը:
7214 | 0
Facebook