Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«4 ուսանողներով հացադուլ ենք սկսում». Դավիթ Պետրոսյան

09:55, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«4 ուսանողներով հացադուլ ենք սկսում». Դավիթ Պետրոսյան
     «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ 4 ուսանողներով այսօրվանից հացադուլ են սկսում: «Կոչ ենք անում իզուր չփորձել ջարդել լսարանի դուռն ու սադրանքների գնալ: Մեր նպատակն արդար է ու խաղաղէ»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը:
     Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվելու է տարկետման իրավունքի սահմանափակման մասին վիճահարույց նախագիծը, որի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում տարկետմանը վերաբերող դրույթները նույնությամբ պահպանվել են 2-րդ ընթերցմանը ներկայացվող փաստաթղթում: Հետևաբար, ըստ պաշտպանության փոխնախարարի, զիջումների մասին խոսք լինել չի կարող:
«4 ուսանողներով հացադուլ ենք սկսում». Դավիթ Պետրոսյան
8117 | 5
Facebook