Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցախյան խնդրով կզբաղվի ԵՄ նոր ներկայացուցիչը

16:45, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Արցախյան խնդրով կզբաղվի ԵՄ նոր ներկայացուցիչը
     Թոյվո Քլաարը նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ասվում է ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
     Նա փոխարինել է Հերբերտ Զալբերին, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2014-ից:
     Քլաարի պարտականությունների մեջ կմտնի տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում՝ Վրաստանի և արցախյան հակամարտությունների, խաղաղ կարգավորումը: Նա նաև կզբաղվի տարածաշրջանային համագործակցության խթանմամբ:
     Մինչ այդ նա զբաղեցրել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնը:
4309 | 0
Facebook