Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն ամերիկյան գիշերային ակումբում. կան զոհեր ու վիրավորներ

16:15, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Հրաձգություն ամերիկյան գիշերային ակումբում. կան զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 2 և վիրավերվել ևս 2 մարդ: Այս մասին հայտնում է 11Alive հեռուստաալիքը:
     Նշվում է, որ Underground Atlanta գիշերային ակումբում կիրակի, լույս երկուշաբթիի գիշերը վեճ է ծագել, և վիճողներից մեկը կրակ է բացել իր հակառակորդների ուղղությամբ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում: Վիրավորները մոտակայքում հայտնված պատահական մարդիկ են:
     Հանցագործը փախուստի է դիմել: Իրավապահները փնտրում են նրան:

9100 | 0
Facebook