Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Amnesty International-ը մեղադրել է Ասադին մարդկության դեմ գործած հանցանքների համար

12:00, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Amnesty International-ը մեղադրել է Ասադին մարդկության դեմ գործած հանցանքների համար

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Այդ մասին այսօր հայտարարել է կազմակերպության Լոնդոնի գրասենյակը:
     Հանցագործությունների թվում կազմակերպությունը նշել է Ասադի զորքերի կողմից բնակելի թաղամասերի վրա հարձակումներն ու բնակչության բռնի տեղահանումը: Սիրիայի կառավարական բանակը ռմբակոծել է շրջափակված տարածքները, արգելափակել է մարդասիրական օգնության տրամադրումը, ինչի հետևանքով խաղաղ բնակչությունը սննդի և դեղորայքի սուր պակաս է զգացել, ընգծել է կազմակերպությունը:
     «Սիրիայի կառավարությունը գիտակցաբար սովի է մատնել բնակչությանը՝ որպես կոլեկտիվ պատժի միջոց»,- հայտարարել է Amnesty International-ի գերմանական բաժնի ներկայացուցիչ Ռենե Վիլդանգելը:
     Կազմակերպությունը քննադատել է նաև Ասադի ռեժիմի և Սիրիայի ընդդիմության միջև ձեռք բերված, այսպես կոչված, «հաշտեցման համաձայնագիրը», որով պաշարված շրջանների բնակիչներին երկընտրանք է առաջարկվել՝ մնալ ռազմական գործողությունների գոտում կամ լքել դրանք:
     Արդյունքում տարհանման ենթարկված 1000-ավոր ընտանիքներ հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ: Այս պատճառով՝ Amnesty International-ը պնդում է, որ վերը նշված համաձայնագիրը կարել էի նույնացնել բռնի տեղահանման հետ:
     Կազմակերպութունը ՄԱԿ-ից պահանջում է նկարագրված իրավիճկների հարցով մանրամասն հետաքննություն անցկացնել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

6365 | 0
Facebook