Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Զոհաբերված կույսեր». Գարդասիլի զոհերի մասին ֆիլմ է նկարահանվել

20:05, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
«Զոհաբերված կույսեր». Գարդասիլի զոհերի մասին ֆիլմ է նկարահանվել

2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում կիրականացվեն 13 տարեկան աղջիկների պատվաստումներ պապիլոմա վարակի դեմ: Պատվաստումը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 2-ի երկրորդ տասնօրյակում, ավարտը նախատեսվում է 2018 թվականի առաջին կիսամյակում:

Այս որոշումը վերջին օրերին հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից է, շատ են հնչում կարծիքներ, որ իրականում ոչ մի ապացույց չկա, որ Գարդասիլը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղը, այնինչ բազմաթիվ են դեպքերը, երբ այս պատվաստանյութն ստանալու հետևանքով միանգամայն առողջ պարմանուհիներ դարձել են հաշմանդամ, կամ մահացել են: «ԱՄՆ-ում 2009-ից մինչև 2011 թվականը, Գարդասիլ պատվաստանյութի հետևանքով մահվան 42 դեպք է գրանցվել, և 789 դեպք, որի ժամանակ առաջացել են լուրջ, հիմնական առողջական խնդիրներ` կաթված, նյարդային համակարգի ծանր խախտումներ, կուրություն, խոսելու հնարավորության կորուստ: Ի դեպ, Գարդասիլի հեղինակ Merck pharmaceutical ընկերությանը ենթարկվել է դատական պատասխանատվության մի շարք երկրներում»,- այս պատվաստանյութից հրաժարվելու կոչով իր հայրենակիցներին է դիմում լոսանջելեսաբնակ Նառա Վարդը:

Գարդասիլ պավաստանյութի զոհերի մասին անգամ ֆիլմ է ստեղծվել՝ «Զոհաբերված կույսեր» վերնագրով, որն էլ առաջարկում ենք ձեր ոււշադրությանը:

«Զոհաբերված կույսեր». Գարդասիլի զոհերի մասին ֆիլմ է նկարահանվել
20093 | 0
Facebook