Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդեզ դե Վիգոն հայտարարել է, որ Մադրիդը ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի ժամանակ կբարձրացնի Կատալոնիայի իրավիճակին Ռուսաստանից և այլ երկրներից հաքերների հնարավորության միջամտության հարցը, հաղորդում է El Pais-ը:
«Կառավարությունը հաստատել է այն փաստը, որ սոցցանցերում նկատված մի շարք հաղորդագրություններ ստացվել են հենց Ռուսաստանի տարածքից»,- ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Իսպանիան հուսով է, որ ԵՄ-ն այդ հարցին լուրջ կվերաբերվի: