Ամերիկացի քննիչներին հաջողվել է բացահայտել իրեն որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհի ներկայացրած կնոջ անունը, ով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ օգնել էր քաղաքական գործիչներին, գրում է Politico-ն:
Նրա անունն է Օլգա Վինոգրադովա: Հենց նրա հետ է շփվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական
Ջորջ Պապադոպուլոսը՝ Պուտին-Թրամփ հանդիպումը կազմակերպելու նպատակով:
Քննության վարկածով՝ 2016թ. մարտի 14-ին Լոնդոնում Պապադոպուլոսը շփվել է բրիտանացի պրոֆեսոր Ջոզեֆ Միֆսադի հետ՝ պատմելով ռուսական իշխանությունների կողմից ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշի անկմանը նպաստող տեղեկություններ տարածելու մասին:
Միֆսադը հայտնել է, որ ծանոթ է «Պուտինի զարմուհու» հետ:
Սակայն պարբերականը նշում է, որ առգրավված նամակագրությունից անհասկանալի է դառնում, թե նրա անունն իսկապե՞ս Օլգա Վինոգրադովա է, որտեղ է ապրում և աշխատում ու ինչ կապ ունի Միֆսադի հետ: