Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ցանկացել են 5 ռուս կին ուղարկել Թրամփի հյուրանոցային համար

13:35, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայում ցանկացել են 5 ռուս կին ուղարկել Թրամփի հյուրանոցային համար
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլերը Կոնգրեսի լսումների ժամանակ բացահայտումներ է արել՝ պատմելով, որ 2013թ. Մոսկվա այցի ժամանակ Թրամփի հյուրանոցային համար ցանկացել են 5 կանանց ուղարկել, հաղորդում է NBC-ն:
     Շիլերը հայտնել է, որ ապագա նախագահը Մոսկվայում գործնական հանդիպում էր անցկացնում՝ կապված «Միսս տիեզերք» մրցույթի հետ: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկն առաջարկել է 5 ռուս կին ուղարկել Թրամփի հյուրանոցային համար:
     Թրամփի նախկին թիկնապահն առաջարկը որպես կատակ է ընդունել և պատասխանել՝ «մենք չենք զբաղվում նման գործերով»:
     Նշենք, որ Թրամփի մասին նմանատիպ տեղեկությունները մամուլում հայտնվեցին հունվարի սկզբին: Դրանցում ասվում էր, որ Թրամփը Մոսկվայի հյուրանոցում կապեր է ունեցել մարմնավաճառների հետ:
16603 | 0
Facebook