Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն

19:50, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց՝ 4:1 հաշվով։

Հանդիպման 41-րդ րոպեին մեր հավաքականին առաջ մղեց Արաս Օզբիլիսը։ Հանդիպման 44-րդ րոպեին մեր հավաքականի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին մեր հավաքականի 3-րդ գոլը խփեց Ռումյան Հովսեփյանը, սակայն 56-րդ րոպեին բելառուսցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Անտոն Սորոկան՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Խաղավարտին մոտ՝ 83-րդ րոպեին, մեր հավաքականի նորեկ Էրիկ Վարդանյանը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4:1:
| | |
3526 | 0