Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Air India-ի ինքնաթիռի մեջ 2 կգ ոսկի է հայտնաբերվել

16:20, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Air India-ի ինքնաթիռի մեջ 2 կգ ոսկի է հայտնաբերվել

Հնդկաստանի Մադուրայ քաղաք ժամանած Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մեջ 2 կգ ոսկի է հայտնաբերվել, հաղորդում է Times of India-ն:
     Պարբերականի տեղեկություններով՝ ոսկին հայտնաբերել են սանիտարական վերահսկողության աշխատակիցները: Այն թաքցված է եղել փրկարարական բաճկոնի մեջ, որը գտնվել է նստարաններից մեկի տակ:
     Տեղի իշխանությունների գնահատականով՝ ոսկու արժեքը կարող է գերազանցել 5 միլիոն ռուփին (77 հազար դոլար):
     Ներկա պահին իրավապահները հաստատում են մաքսանենգի ինքնությունը:

8342 | 0
Facebook