Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում

16:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում
     Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում՝ ի նշան Կատալոնիայի նախկին ղեկավարության անդամների ձերբակալության մասին հրամանի դեմ բողոքի, հաղորդում է Svobod.org-ը:
     Ժիրոնում ցուցարարները դադարեցրել են արագընթաց գնացքների երթևեկությունը: Բարսելոնում տասնյակ ճանապարհներ փակ են: Ինչպես նաև դադարեցվել է Ֆրանսիայի հետ սահմանին գլխավոր մայրուղում երթևեկությունը:
     Հիշեցնենք, որ Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի իշխանություններն ուղիղ կառավարում սահմանեցին՝ ցրելով կառավարությունն ու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակելով: Ինչպես նաև Իսպանիայի Բարձրագույն դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա 4 դաշնակիցներին ձերբակալելու մասին միջազգային հրաման արձակեց:
8386 | 0
Facebook