Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի թատրոնից 80 միլիոն ռուբլի է անհետացել

16:05, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի թատրոնից 80 միլիոն ռուբլի է անհետացել

Ինչպես հայտնի է, Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանեկան սկանդալի ֆոնին ֆինանսական ստուգումներ են սկսվել Ջիգարխանյանի հիմնած և նրա անունը կրող դրամատիկական թատրոնում, որը 2 տարի ղեկավարել է 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:

Комсомилская правда-ի հաղորդմամբ՝ 82-ամյա Ջիգարխանյանի մտերիմներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը, պատմել է, որ տարիներ շարունակ Ջիգարխանյանի թատրոնը ֆինանսավորել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ով գումարները փոխանցել է մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով:

Սողոմոնյանն էլ պատմել է, որ այժմ թատրոնում իրականացվում են ստուգումներ, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով և ինչքան գումար է գողացել մշակութային հաստատությունից: Նա հայտնել է, որ Ջիգարխանյանի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրված եղել, որն ամեն ինչ ֆիքսել է:

«Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,- ասել է Սողոմոնյանը:

Նա պատմել է, որ նախքան իրավապահների գալը Վիտալինան հասցրել է աշխատասենյակից հեռացնել ամբողջ ֆինանսական թղթաբանությունը, ինչը վկայում է, որ կինը թաքցնելու բան է ունեցել:

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է հանվել մոտ 80 միլիոն ռուբլի:

Լրատվականը պարզել, որ 2017թ. 3-րդ եռամսյակում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մոտ 2 մլն ռուբլի է վաստակել, մինչդեռ հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, թե ամսական ընդամենը 40.000 ռուբլի աշխատանավարձ է ստանում:

7348 | 6
Facebook