Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան ճանաչել է երրորդ սեռի գոյությունը

16:20, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Գերմանիան ճանաչել է երրորդ սեռի գոյությունը
     Գերմանիայի սահմանադրական դատարանը երրորդ սեռի գոյության ճանաչման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ներառելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է Die Welt-ը:
     Օրենսդրության անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, «սեռ» նշումը չպետք է սահմանափակվի իգական կամ արական տարբերակներով:
     Նման որոշում է ընդունվել բազմաթիվ բողոքարկումներից հետո, որոնք Վանյա անունից ներկայացրել է Լեյպցիգի 27-ամյա բնակիչը: Նա ծնվել է երկու սեռերի ֆիզիկական բնորոշումներով և իրեն չի համարում ո՛չ տղամարդ, ո՛չ կին:
     Էթիկայի հարցերով խորհրդի գնահատականների համաձայն՝ Գերմանիայում մոտ 80 հազար ինտերսեքսուալ է բնակվում:
14224 | 5
Facebook