Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում սպանել են ձերբակալությունից խուսափող արքայազնին

12:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում սպանել են ձերբակալությունից խուսափող արքայազնին
     Սաուդյան Արաբիայում ոստիկանները կրակել են արքայազն Աբդուլ Ազիզ իբն Ֆահդին, ով դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ:
     Daily Mail-ի հաղորդմամբ՝ արքայազնին մեղադրում են կաշառակերության համար:
     Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին: 44-ամյա արքայազնի ձերբակալությունը Սաուդյան Արաբիայում հակակոռուպցիոն քարոզարշավի մի մասն է եղել:
     Պարբերականը նշում է, որ դեռևս չի հաստատվել Աբդուլ Ազիզ իբն Ֆահդի մահվան լուրը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր Սաուդյան Արաբիայի մեկ այլ արքայազն Մանսուր բին Մուքրինը: Դրանից առաջ հաղորդվել էր, որ կաշառակերության մեղադրանքով թագավորական ընտանիքի 11 ներկայացուցիչ է ձերբակալվել:
21188 | 2
Facebook