Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը բոլոր երկրներին հորդորել է մեկուսացնել Հյուսիսային Կորեան

11:15, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը բոլոր երկրներին հորդորել է մեկուսացնել Հյուսիսային Կորեան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Հարվային Կորեայի խորհրդարանում, հայտարարել է, որ բոլոր «պատասխանատու երկրները» պետք է միավորեն իրենց ուժերը Հյուսիսային Կորեան մեկուսացնելու համար: Թրամփի ելույթը ցուցադրել է CNN հեռուստաալիքը:
     Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին հորդորել է խզել ԿԺԴՀ-ի հետ տնտեսական կապերը և նվազեցնել Փհենյանի հետ դիվանագիտական փոխգործակցության մակարդակը:
     ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեային՝ ասելով. «Հյուսիսային Կորեայի մասին խոսելիս ես խոսում եմ ոչ միայն մեր պետությունների անունից, այլ քաղաքակիրթ ողջ աշխարհի. մի՛ թերագնահատեք մեզ, մի՛ չարաշահեք մեզ: Մենք պաշտպանելու ենք մեր ընդհանուր անվտանգությունը, մեր ընդհանուր զարգացումը և սրբազան ազատությունը»:

7186 | 3
Facebook