Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան կարող է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը

10:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ուկրաինան կարող է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, իշխող «Պետրո Պորոշենկոյի բլոկ» խմբակցության անդամ Իվան Վիննիկը Դոնբասի վերաինտեգրման օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներակայացրել, որ երնթադրում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի խզում: Այս մասին գրում է Коммерсант-ը:
     Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ խորհրդարանականների մեծ մասը հավանություն կտա «Դոնբասի վերաինտեգրման մասին» օրինագծին, որի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 16-ին: Օրենքն ուժի մեջ կմտնի Ուկրաինայի նախագահի համապատասխան հրամանագրից հետո, ինչից հետո կփակվեն Ուկրաինայում ռուսական և Ռուսաստանում ուկրաինական դիվանագիտական հաստատությունները:
     Թերթը նշում է, որ նման սցենարի դեպքում՝ Ռուսաստանում Ուկրաինայի շահերը կներկայացնեն կա՛մ Բելառուսը, կա՛մ էլ՝ Շվեյցարիան:

4084 | 0
Facebook