Մահացել է Գերմանիայի դաշնային հանրապետության և «Քյոլն»-ի նախկին հարձակվող Հանս Շեֆերը։ 19 օր առաջ նա դարձել էր 90 տարեկան։ Մահվան պատճառը չի նշվում։ Նշենք, որ Շեֆերը «Քյոլն»-ի կազմում հանդես է եկել 17 տարի։ Նա համարվում է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Գերմանիայի դաշնային հանրապետության կազմում նա անց է կացրել 40 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի կազմում Շեֆերը հռչկավել է 1954 թվականի աշխարհի չեմպիոն։