«Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին»,- ֆեյսբուքյան իր էջում
գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ուսանողների այսօրվա
դասադուլին ու առաջ քաշված
պահանջներին:
ՊՆ վարչական համալիրում, ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Վիգեն Սարգսյանը ևս անդրադարձել է դասադուլի թեմային ու ասել, որ «յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք, և որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել»:
Ավելի ուշ խմբի անդամները տեսանյութի միջոցով պարզաբանել են մերժման պատճառները՝ տեղեկացնելով, որ երբ փորձել են հասկանալ, թե ինչ ձևաչափով է լինելու հանդիպումն, իրենց պատասխանել են, որ բոլոր լրատվամիջոցներին հրավեր է ուղարկվելու: Մինչդեռ պարզել են, որ նման հրավերներ չեն եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: