Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարկային օֆշորների պատճառով ԵՄ-ը տարեկան 60 միլիարդ եվրո է կորցնում

17:25, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Հարկային օֆշորների պատճառով ԵՄ-ը տարեկան 60 միլիարդ եվրո է կորցնում

Եվրոմիությունն ամեն տարի շուրջ 60 միլիարդ եվրոյի հարկ չի գանձում, քանի որ միջազգային կոնցեռններն իրավաբանական անձանց գրանցում են, այսպես կոչված, հարկային օազիսներում: Այդ գումարը կազմում է ԵՄ-ի կողմից հարկվող վճարների մեկ հինգերորդ մասը: Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung լրատվականը:

Լրատվականը, հենվելով ֆրանսիացի տնտեսագետ Գաբրիել Ցուկմանի հաշվարկների վրա, նշում է, որ ամենամեծ հարկային կորուստներն ունի Գերմանան՝ 17 միլիարդ դոլար, կամ էլ՝ երկրում հավաքվող հարկերի մեկ երրորդը:
     Հաղորդվում է, որ Ֆրանսիայում ամեն տարի հարկերից գոյացող գումարը կարող էր 25%-ով ավելի լինել, Մեծ Բրիտանիայում՝ 20%-ով:
     Նշվում է նաև, որ գերմանացի գործարարների համար ամենաշահեկան օֆշորային գոտին ոչ թե Կարիբյան կղզիներն են, այլ հենց ԵՄ ներսում գործող օազիսները՝ Նիդեռլանդները, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը:

8931 | 0
Facebook