Սաուդյան արքայազն Ալ Վալիդ բին Թալալը կոռուպցիոն սկանդալի ֆոնին ձերբակալվելուց հետո ավելի քան 1 միլիարդ դոլար է կորցրել, հաղորդում է Bloomberg-ը:
Ալ Վալիդը Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրա կարողությունը գնահատվում է 17.8 միլիարդ դոլար, բայց այժմ նրա ունեցվածքը պակասել է 1.3 միլիարդով:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի մի շարք անդամների ձերբակալումներից հետո նավթի համաշխարհային գներն ավելացել են՝ գերազանցելով 2 տարվա առավելագույն ցուցանիշը: