Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստաս Միխայիլովը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

14:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Ստաս Միխայիլովը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ
     Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայտնել է երգիչ Ստաս Միխայիլովի՝ Ռուսաստանի դեմ ներկայացրած բողոքի մասին: Այս մասին ասվում է դատարանի կայքում:
     Փաստաթղթում նշվում է, որ բողոքն ընդունվել է 2014թ. դեկտեմբերի 5-ին:
     Բողոքը վերաբերում է «Դուբլյոր» ֆիլմին, որում, ինչպես պնդում է արտիստը, անօրինաբար օգտագործվել է իր կերպարն ու լուսանկարը: Լուսանկարում Միխայիլ Ստասով անունով կերպարն է, որին մարմնավորում է Ալեքսանդր Ռեվվան:
     «Ռուսական դատարանները որոշել են, որ ֆիլմում օգտագործվում է արտիստի բեմական, այլ ոչ թե նրա օրիգինալ կերպարը»,- ասվում է ՄԻԵԴ-ի փաստաթղթում:
12280 | 0
Facebook