Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ԿԺԴՀ-ի հետ լարվածության ֆոնին մեկնել է Հարավային Կորեա

10:40, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը ԿԺԴՀ-ի հետ լարվածության ֆոնին մեկնել է Հարավային Կորեա
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Հարավային Կորեա Ասիա շրջագայության շրջանակներում, հաղորդում է Voice of America-ն:
     «Մեր համագործակցությունը հիանալի է»,- ասել է Թրամփը ժամանելուն պես:
     Նա ընդգծել է Հարավային Կորեայի ղեկավարության հետ կայանալիք բանակցությունների կարևորությունը երկկողմ առևտրի հարցում՝ նշելով, որ իր այցի հիմնական նպատակն աշխատատեղերի ստեղծումն է:
     Ակնկալվում է, որ երկօրյա այցի ընթացքում Թրամփը կհաստատի իր դաշնակցին Փհենյանից պաշտպանելու հստակ մտադրությունը՝ Կորեական թերակղզում լարվածության ուժգնացման ֆոնին:
     Նախօրեին Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել էին ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա:
6981 | 0
Facebook