Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21:35, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբն այսօր հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Այսպիսով Ինդիանան դառնում է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գրասենյակից:
     Նահանգապետ Հոլքոմբը նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
     Նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են նահանգապետի այդ քայլը: «Մենք ողջունում ենք նահանգապետ Հոլկոմբի այս հռչակագիրը, որն Ինդիանան դարձնում է մարդկության դեմ միջազգային հանցագործությունը պաշտոնապես հաստատող 48-րդ նահանգը: Այս հռչակագիրը ծառայում է որպես հիշեցում ոչ միայն Ինդիանայի բնակիչների, այլ նաև Թուրքիայի ժխտողական կառավարության համար, որն ավելի քան մեկ դար փորձում է որպես պատանդ պահել ճշմարտությունը: Նման քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ այսօր մենք ավելի ուժեղ ենք Թուրքիայի բարեխիղճ մարդկանց, ինչպես նաև՝ մեր կոալիցիոն գործընկերների հետ, որոնք իրականություն են դարձրել այս և նմանատիպ այլ հռչակագրեր», - իրադարձությունը մեկնաբանել է Հայ Դատի գրասենյակի կապի գծով տնօրեն Արթուր Մարտիրոսյանը:

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
6893 | 0
Facebook