Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Տեխասի հրաձգությունից հետո չի սահմանափակի զենքի վաճառքը

16:10, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը Տեխասի հրաձգությունից հետո չի սահմանափակի զենքի վաճառքը
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Տեխասի եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած հրաձգության դեպքը կապ ունի հոգեկան առողջության խնդրի հետ և չի նշանակում, որ անհրաժեշտ է վերանայել բնակչությանը հրազենի վաճառքի մասին օրենքը, հաղորդում է CNN-ը: Հիշեցնենք, որ հրաձգության զոհ է դարձել 26 մարդ, ևս 20-ը վիրավոր է:
     Թրամփը, ով պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, նշել է, որ ԱՄՆ-ում շատ են մարդիկ, ովքեր հոգեկան խնդիրներ ունեն: Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը զենքի շրջանառության մասին չէ:
7284 | 0
Facebook