Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի դատարանը պայմանով ազատ է արձակել Պուչդեմոնին

10:55, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Բելգիայի դատարանը պայմանով ազատ է արձակել Պուչդեմոնին
     Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և կատալոնական կառավարության նախկին 4 անդամներին, հաղորդում է El Pais-ը:
     Նախօրեին հաղորդվել է, որ Պուչդեմոնն ու նրա 4 դաշնակիցները հանձնվել են բելգիական ոստիկանությանը:
     «Կատոլանիայի նախկին ղեկավարն ու նրա նախկին խորհրդականները, ովքեր նրան ուղեկցում են Բելգիայում, ազատ են արձակվել այն պայմանով, որ կմնան երկրում մինչ կլուծվի Իսպանիային նրանց արտահանձնման հարցը»,- Twitter-ի իր էջում գրել է Կատալոնիայի ազգային վեհաժողովի ղեկավարի տեղակալ Ագուստի Ալքոբերոն:
     VRT հեռուստաալիքի տեղեկություններով՝ կատալոնական կառավարության նախկին անդամներն ազատ արձակումից հետո պետք է երկրի իշխանություններին հայտնեն իրենց բնակության ժամանակավոր հասցեն, համագործակցեն քննության հետ և ներկայանան իրավապահ մարմինների կանչով:
     Նշվում է, որ Բելգիայի դատարանը նրանց Մադրիդին արտահանձնելու մասին 15 օրվա ընթացքում որոշում կկայացնի:
6896 | 0
Facebook