Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես մի քանի ժամում բուժել քթի փակվածությունը

02:05, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Ինչպես մի քանի ժամում բուժել քթի փակվածությունը

Աշնանը շատերի մոտ է ի հայտ գալիս քթի փակվածություն, և դրանից ապահովագրված չէ ոչ ոք: Բարեբախտաբար, կա մի միջոց, որն իսկապես օգնում է, քանի որ պայքարում է ոչ թե հետևանքների, այլ բուն պատճառի՝ սինուսիտի դեմ: Ուստի, դեղորայք գնելու փոխարեն օգտվեք այս պարզ լուծույթից:

Անհրաժեշտ են 1 կիտրոն, մեկ միջին չափի սոխ, 2 ճաշի գդալ մեղր, 2 բաժակ ջուր:

Եռացրեք ջուրը և մանր կտրտած սոխը 15 րոպե եռացրեք ջրում: Այնուհետև թողեք, որ խառնուրդը 5 րոպե հանգստանա և ավելացրեք մեղրն ու լավ խառնեք, որ ամբողջովին լուծվի: Այն խմելուց անմիջապես առաջ դրա մեջ ավելացրեք մեկ ամբողջական կիտրոնի հյութ: Լուծույթը խմեք օրական 2-3 անգամ՝ մեկական ճաշի գդալ: Այն կարելի է պահել առավելագույնը 2 օր, թեև մինչ այդ սինուսիտից հետք անգամ մնացած չի լինի: Հիմնականում քթի փակվածությունն անցնում է մի քանի ժամում, առավելագույնը՝ մեկ օրում:

27123 | 0
Facebook