Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Բուշ ավագը «զազրախոս» է անվանել թրամփին ու խոստովանել, որ իր ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին

17:30, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Ջորջ Բուշ ավագը «զազրախոս» է անվանել թրամփին ու խոստովանել, որ իր ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշ-ավագը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Բացի այդ, Բուշ-ավագը Դոնալդ Թրամփին անվանել է «զազրախոս»։

«Նա ինձ դուր չի գալիս, ես քիչ բան գիտեմ նրա մասին, սակայն գիտեմ, որ նա զազրախոս է։ Եվ ես չէի ցանկանա, որ այդպիսի մարդն առաջնորդ լիներ»,- հայտարարել է Բուշ-ավագը։

Ջորջ Բուշ-կրտսերն իր հերթին մեղադրել է Թրամփին՝ հայտարարելով, որ նա չգտի, թե ինչ է նշանակում նախագահ լինել։ Նա մտավախություն է հայտնել, որ Թրամփը կլինի վերջին հանրապետական նախագահը։

Բուշ-կրտսերը նաև հայտնել է, որ չի քվեարկել ո՛չ Քլինթոնի, ո՛չ էլ Թրամփի օգտին, այլ հանձնել է դատարկ քվեաթերթիկ։

Այդ բացահայտումները Բուշերն արել են իրենց՝ «Վերջին հանրապետականները» գրքում։

9992 | 0
Facebook