Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի քառակի չեմպիոնն ստիպված է վաճառել մեդալները՝ սպորտ վերադառնալու համար

15:45, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի քառակի չեմպիոնն ստիպված է վաճառել մեդալները՝ սպորտ վերադառնալու համար

Օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000), աշխարհի քառակի և բարեկամության խաղերի հնգակի չեմպիոն ավստրալացի հրաձիգ Մայքլ Դայմոնդը որոշել է վաճառել մեդալները՝ պարտքերի պատճառով։ 45-ամյա մարզիկը գործազուրկ է, ունի 200 հազար դոլարի պարտքեր և պետք է ապահովի իր 3 դուստրերին։ Անվանի հրաձիգն իր կյանքը դժոխք է անվանում՝ նշելով, որ ցանկանում է վաճառել մեդալները՝ դուստրերին պատշաճ կերպով ապահովելու և իր կյանքը բարելավելու համար։ Հրաձիգը ցանկանում է յուրաքանչյուր մեդալը վաճառել առնվազն 100 հազար դոլարով։ Նա մտադիր է 2018-ից վերսկսել մարզումները և մեծ սպորտ վերադառնալ՝ 2020-ի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

15753 | 0
Facebook