Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրկնակի ահաբեկչություն Եմենում. կան զոհեր

15:30, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Կրկնակի ահաբեկչություն Եմենում. կան զոհեր

Այսօր Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է Al Arabiya-ն:
     Լրատվականի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչներից մեկը ներխուժել է Ադենի քրեական հետախուզության հաստատություն ու այնտեղ պայթեցրել իրեն, ինչից հետո շենքում հրդեհ է բռնկվել:
     Մինչ այդ նմանատիպ սցենարով ահաբեկչություն է տեղի ունեցել Ադենի անվտանգության ծառայության շենքում: Այնտեղ մահապարտի ինքնապայթեցումից հետո զոհվել է 5 մարդ, բոլորը՝ զինվորականներ: Կան նաև վիրավորներ:

9019 | 0
Facebook