Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոպինգը՝ վրեժ լուծելու միջոց

01:05, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Դոպինգը՝ վրեժ լուծելու միջոց

Ամերիկացի ծանրորդուհի Էմի Հեյը որակազրկվել է 2 տարով՝ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար։ Մարզուհին դրական դոպինգ-թեստ է հանձնել 2017-ի մարտին։ Ծանրորդուհու արյան մեջ օստարին է հայտնաբերվել։ Նրա որակազրկումը հաշվարկվում է ապրիլի 11-ից։ Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ծանրորդուհու ընկերն օստարինը լցրել է ընկերուհու ջրի մեջ։ Նա ցանկացել է վրեժ լուծել Էմիի մարզչից՝ Գրեգ Էվերեթից։ Հեյը հայտարարել է, որ մարզիչն անհարիր է վարվել իր հետ և տհաճ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղղարկել։

15720 | 0
Facebook