Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել

14:25, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավում արդեն մեկ շաբաթից ավել շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Զոհերը գրանցվել են Չեննայի քաղաքում:
     Բացի այդ, հորդառատ տեղումների հետևանքով ողողվել են բազմաթիվ փողոցներ և ճանապարհներ՝ կաթվածահար անելով տրանսպորտի երթևեկությունը:
     Ավելի քան 10 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարան: Հատուկ ճամբարները կազմակերպվել են Թամիլնադ նահանգի իշխանությունների կողմից, հաղորդում է NDTV-ն:

8607 | 0
Facebook