Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենեդու մարդասպանը ԿՀՎ գործակալ չի եղել. սպանության նոր փաստաթղթեր են հրապարակվել

11:10, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Քենեդու մարդասպանը ԿՀՎ գործակալ չի եղել. սպանության նոր փաստաթղթեր են հրապարակվել
     ԱՄՆ-ում նոր փաստաթղթեր են գաղտնազերծվել՝ կապված Ջոն Քենեդու սպանության հետ: Խոսքը մոտ 700 փաստաթղթի մասին է:
     Հրապարակված նյութերում ասվում է, որ ԱՄՆ-ի 35-րդ նախագահի մարդասպան Լի Հարվի Օսվալդը կապ չի ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կամ ամերիկյան այլ հատուկ ծառայությունների հետ: Սա արդեն երրորդ հրապարակումն է:
     Հուլիսին և հոկտեմբերին գաղտնազերծվել էր մոտ 6,5 հազար փաստաթուղթ: Հրապարակելու հրաման է արձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
     Ավելի վաղ հրապարակված նյութերում ասվում է, որ Քենեդու սպանությունից 2 ամիս առաջ Օսվալդը շփում է ունեցել Մեխիկոյում սովետական դիվանագետների հետ: Ընդ որում, նյութերում մեջբերվում են հուսալի աղբյուրներ, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ-ին Քենեդու սպանությունը շոկի է ենթարկել, ԽՍՀՄ ղեկավարությունը, իբր, նրա սպանությունը ամերիկյան քաղաքական գործիչների ներքին դավադրություն է համարել:
     Նոր գաղտազերծումների համաձայն՝ Օսվալդը կարող էր թաքնվել ԽՍՀՄ-ում:
     Ջոն Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին: Օսվալդը մահացել է դրանից 2 օր անց մահափորձի հետևանքով: Քննությունը եկել է եզրակացության, որ հանցագործը միայնակ է գործել:
8671 | 5
Facebook