Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիա Շարապովան մեղադրվում է մեքենայությունների համար

01:00, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Մարիա Շարապովան մեղադրվում է մեքենայությունների համար

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեղադրվում է մեքենայությունների համար։ 2012-13 թվականներին Մարիան Հնդկաստանի Հարյանա նահանգի Գուրուգրամ քաղաքում կառուցվելիք էլիտար բնակելի համալիրի գովազդային դեմքն էր։ Բացի այն, որ օգտագործվել է իր պատկերով գովազդը, նա անձամբ մի քանի անգամ մեկնել է Հնդկաստան՝ պոտենցիալ գնորդների հետ հանդիպելու։ Գնորդներից մեկը՝ 44-ամյա Բավանա Ահարվալը, դատարան է դիմել բողոքով՝ նշելով, որ շինարարական ընկերությունը չի կատարել իր պարտականությունները։ Բնակելի համալիրը պետք է կառուցվեր մինչև 2016 թվականը, սակայն շինարարությունն այդպես էլ չի սկսվել։ Շինարարության մեջ ավելի քան 1500 հոգի ներդրում է կատարել։

«Շարապովան ոչ միայն ակտիվ գովազդում էր նրանց գործունեությունն, այլև աջակցում էր նախագծին։ Հետևաբար նա հանցավոր համաձայնության մասնակից է»,- մշված է դիմումի մեջ։

13643 | 0
Facebook