Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի

21:35, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Կանադան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի

Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 30 քաղաքացու հանդեպ: Այս մասին ասվում է Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
     Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները կապված են «Կոռումպացված արտասահմանյան կառավարությունների զոհերի մասին» օրենքի հետ, որ համարժեք է ամերիկյան «Մագնիտսկու մասին ակտին»:
     Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Բուտիրյան կալանավայրի նախկին ղեկավար Դմիտրի Կոմնովը, դատավոր Սերգեյ Պոդոպրիգորովը, ՆԳՆ նախկին տեղակալ Ալեքսեյ Անիչինը և այլք:
     Ցուցակում ընդհանուր առմամբ 52 անուն է ներառված. Ռուսաստանի քաղաքացիներից բացի կա Վենեսուելայի 19 և Հարավային Սուդանի 3 քաղաքացի:
     Արձագանքելով կանադական պատժամիջոցներին՝ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ այն էականորեն կբարդացնի Մոսկվայի և Օտտավայի հարաբերությունները:

7879 | 0
Facebook